HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցության հուշագրեր են ստորագրվել

ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի(UNICEF) միջեւ այսօր ստորագրվել է համագործակցության վերաբերյալ երկու հուշագիր: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին: «Երեխայի իրավունքների մոնիտորինգ եւ սոցիալական քաղաքականություն» շարունակական աշխատանքի 2010-2011թթ. ծրագրի համաձայն` հիմնադրամը աջակցություն կցուցաբերի բյուջետային հատկացումները երեխաների խոցելի խմբերին հասցեագրելու հարցում: Հանրապետությունում մանկական աղքատության միտումների բացահայտման նպատակով կիրականացվեն հետազոտություններ, վերլուծություններ` տեղական կառույցների եւ միջազգային հեղինակավոր կենտրոնների ներկայացուցիչների ներգրավմամբ: Փաստաթղթով  նախատեսվում է հատկացնել 578 հազ. ԱՄՆ դոլար: Երկրորդ` «2010-2012թթ. մարզային գործողությունների պլաններ» երկամյա աշխատանքային ծրագրով մասնավորապես նախատեսվում է մարզային մակարդակներում մշակել երեխաների հիմնախնդիրների համակարգված լուծմանն ուղղված  մարզային պլաններ` Տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված երկու մարզերում: Այդ նպատակով հիմնադրամը նախատեսում է հատկացնել 311 հազ. ԱՄՆ դոլար: Ստորագրման արարողությունից հետո Լ. Մոշիրին ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել հուշագրերի շրջանակում: Ա. Գեւորգյանը վստահություն է հայտնել, որ նախարարության եւ հիմնադրամի միջեւ համագործակցությունն օգտակար կլինի եւ կընդլայնվի: Նա նաեւ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախանշված ծրագրերի իրականացմանը: Նշվել է, որ Տարածքային կառավարման նախարարության  ուշադրության կենտրոնում այս տարի լինելու են երեխաների խնդիրները, եւ միջոցառումներ են մշակվելու` վերջին շրջանում նկատվող երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացառելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter