
Այս համոզմունքը հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա կանխավարկածային չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ Գագիկ Մինասյանը և Վազգեն Կարախանյանը նշեցին, որ պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Բանախոսները վստահություն հայտնեցին, որ գնալով մեր երկիրը ավելի կկայունա, և բացառեցին արտահերթ ընտրությունները. «Դրանք սին երազներ են: ՀԱԿ-ն այն խմբավորումն է, որը ելքեր է փնտրում` քաղաքական դաշտում իր մասնակցությունը ունենալու համար»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը` մասնակցելու ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք գագաթաժողովին: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի` այդ այցը արժանի մոտեցում է, հարգանք մեր պետության և նախագահի հանդեպ: Նա չժխտեց թուրքական կողմի հետ հանդիպումներ ունենալու հավանականությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել