Հանդիպում արհեստակցական միությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել մեր երկրի արհեստակցական միությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ` ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում Արա Ղահրամանյանը նախագահին է ներկայացրել արհեստակցական միությունների կողմից 2009 թվականին կատարած աշխատանքները եւ 2010 թվականի ծրագրերը:
Երկրի ղեկավարը նշել է արհեստակցական միությունների ֆեդերացիայի աշխատանքների շարունակական ակտիվացման կարեւորությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել