HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Հայաստանում հնդիկների համար կրթությունը մատչելի է

Հնդկաստանում բուհեր ընդունվելու համար մրցակցությունը շատ մեծ է, եւ պետք է շատ բարձր միավորներ ստանալ: Նրանք, ովքեր չեն ընդունվում հնդկական բուհեր եւ ունեն ֆինանսներ` գնալու ԱՄՆ, Ավստրիալիա կամ Եվրոպա, գնում են: Իսկ Հայաստանում կրթության գները շատ ավելի մատչելի են, եւ ովքեր ի վիճակի չեն սովորելու եվրոպական երկրներում, գալիս են այստեղ: «Եվ անկախ նրանից, թե նրանք որ երկրում են սովորել, Հնդկաստանում գոյություն ունի բժշկական խորհուրդ, որտեղ պետք է քննություններ հանձնեն, եւ դրանք լավ հանձնելուց հետո միայն կարող են բժիշկ աշխատել»,- «Հետք»-ի հետ հարցազրույցում նշեց Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրան: Ի դեպ, դեսպանի որդին սովորում է Վիեննայում: Նա դա բացատրեց այն հանգամանքով, որ այստեղ իր տղայի ընտրած մասնագիտությունը չկա անգլերենով, եւ բացի այդ, երբ իր տղայի ընդունվելու ժամանակն էր, ինքը դեռ Ավստրիալիայում էր աշխատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter