HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծարարները բացահայտվել են

Օպերատիվ-հետախուզական տեղեկություններ ունենալով կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ իրացնելու վերաբերյալ` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները վերջերս բերման են ենթարկել հանցավոր խմբի անդամներ Միշա Գալստյանին, Ռուզաննա Մանուկյանին, Արմեն Սիմոնյանին, Անդրանիկ Սիմոնյանին եւ Դավիթ Ներսիսյանին: Ոստիկանության մամլո ծառայության հաղորդմամբ` Միշա Գալստյանի անձնական զննությամբ հայտնաբերվել է Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կեղծ դիպլոմ: Ռուզաննա Մանուկյանի մոտ հայտնաբերվել են կեղծ ծննդյան վկայական, անձնագիր, մի շարք փաստաթղթերի պատճեններ: Նախկինում դատված Արմեն Սիմոնյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են չլրացված ձեւաթղթեր, պետռեգիստրի վկայական, զինվորական գրքույկ, ծննդյան, ամուսնության, միջնակարգ եւ բարձրագույն կրթության վկայականներ, ստուգարքի գրքույկներ, ՀՀ արտգործնախարարության կնիքով տեղեկանքներ, ոստիկանության ձեւաթղթեր, տարբեր կնիքներ: Անդրանիկ Սիմոնյանի տնից խուզարկությամբ հայտնաբերվել են մեխանիկական եղանակով կազմահան արված ծննդյան վկայականներ, մետաղյա մամլիչ: Նախկինում դատված Դավիթ Ներսիսյանի կողմից օգտագործվող գրասենյակում հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության անձնագրային ծառայության, այլ պետական ու մասնավոր կազմակերպությունների կնիքներ, ամսաթվային դրոշմներ, կնքված թղթեր ու ձեւաթղթեր, վկայականների կազմեր ու միջուկներ: Խմբի անդամները Երեւան քաղաքի բնակիչներ են: Ձեռնարկվում են նրանց հանցակցության չափը ճշտելու, խմբի գործունեության այլ հանգամանքները պարզելու միջոցառումներ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter