HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունել է Չինաստանի դեսպանին

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ ձեւավորված բարիդրացիական հարաբերություններին եւ մթնոլորտին՝ կարեւորելով դատաիրավական մարմինների մեջեւ համագործակցության զարգացումը: Դեսպանը հավաստել է իր երկրի պատրաստակամությունը զարգացնելու դատախազությունների միջեւ համագործակցությունը, այդ թվում՝ կոնկրետ հանցատեսակների, օրինակ՝ կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում: Դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին հրավիել է Չինաստան՝ աշխատանքային այցով: Ա.Հովսեփյանը իր հերթին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազին հրավիրել է Հայաստան, ինչը հնարավորություն կտա որակական նոր երանգ հաղորդել երկու երկրների դատախազությունների համագործակցությանը եւ առավել գործնական մեխանիզմներ մշակել ՀՀ եւ ՉԺՀ-ի դատախազությունների միջեւ ստորագրված Հուշագրով նախատեսված համագործակցության ուղղությունները զարգացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter