Սննդամթերք` կարիքավոր ընտանիքներին
Ապրիլի 1-ին և 2-ին «Երևանի երիտասարդական բանկ» ծրագրի կամավորներն իրականացրին բարեգործական ակցիա՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին։ Ակցիան անցկացվեց քաղաքի տարբեր կետերում գտնվող «Սթար» սուպերմարկետներում։ Մեր հայրենակիցները իրենց գնումների հետ մեկտեղ գնեցին նաև լրացուցիչ չոր սննդամթերք, որն այսօր կփոխանցվի Աջափնյակ համայքնի 22 կարիքավոր ընտանիքի։
Այսօր Աջափնյակ համայնքում տեղի կունենա կարիքավոր ընտանքներին գնված ապրանքատեսակների տրամադրման արարողությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել