Հատվածներ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հեռուստաելույթից
Ապրիլի 2-ին Գյումրիի սուրբ Նշան եկեղեցում հոգեհանգստի պատարագ մատուցվեց 3 տարի առաջ նույն օրը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացրած մահափորձի անմեղ զոհերի հիշատակին: 2007թ-ի ապրիլի 2-ին Հանրապետական կուսակցության վարչության նիստից հետո դեպի Գյումրի ուղեւորվող Վարդան Ղուկասյանի եւ նրան ուղեկցող մեքենայի վրա, Երեւան-Աշտարակ ճանապարահատվարծի Փարպի գյուղի մերձակայքում տեղի էր ունեցել զինված հարձակում:
Թիկնապահներ Սիսակ Վարդանյանը, Արտյոմ Ադամյանը եւ Հովհաննես Միրզախանյանը զոհվել էին տեղում, իսկ քաղաքապետի վարորդ Վարազդատ Ղուկասյանը հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Երեւանի Հանրապետական հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը նույնպես ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Մի քանի վիրահատություներից հետո էլ Վարդան Ղուկասյանը լիովին ապաքինված չէ:
Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, սակայն 3 տարի անց էլ այդ գործի կապակցությամբ որեւէ մեկնաբանություն չի հնչել:
Ամեն դեպքում, Գյումրիի քաղաքապետը վստահ է, որ 2010 թ-ին մահափորձի կազմակերպիչներն ու իրականացնողները պատժվելու են:
«2010-թ-ն այդ գործի բացահայտման տարին է լինելու,-համոզված է Վարդան Ղուկասյանը,-դրանց ձեռքերը արյունոտ են, դրանց ատամները արյունոտ են, դրանք անպատճառ պատժվելու են: Ես հավատում եմ դրան: Եվ շատ հավատավոր ժողովուրդ տեսել են, որ դրանք էս տարի պիտի սատկեն: Ժամանակը հացյալ է… Անցել է 3 տարի, բայց մեր հոգիներում ոչինչ չի մոռացվել: 4 անմեղ հոգիներ նահատակվեցին չարքի գնդակներից, նենգերի: Նրանց ձեռքով, որոնք չէին ուզում, որ Գյումրիում ժողովրդական ընտրություններ լինեն: Երբ որ ժողովուրդը մաքուր ընտրում է, շատ ղեկավարների դուրը չի գալիս, թե ինչի մեզ չեն գալիս խոնարհվեն, մենք պետք է ասենք, թե ով պիտի ընտրվի, ով չպիտի ընտրվի: Դրա համար էլ ես 11 տարի Գյումրու քաղաքապետն եմ, բայց էդ տարվա նման ընտրություն դեռ չէր եղել: Դրա համար էլ շատերին դուր չի գալիս, որ էստեղ նմանատիպ ժողովրդավարական ընտրություններ են լինում եւ էս քաղաքապետը բարձրաձայն ասում է, որ էստեղ էսքան անօթեւաններ կան: Ում է դուր գալիս, ոչ-ոքի: Թե չէ, մենք ում էինք վնաս տվել»,-նույն օրը ասել է քաղաքապետը «Ցայգ» հեռուտաընկերության եթերից:
Վարդան Ղուկասյանը խոսքի մեջ չմոռացավ հիշատակել նաեւ, ըստ իրեն, «պատվերներ» կատարող լրատվամիջոցներին:
«Ես էսօր ցավում եմ, որ լրատվական կառույցները, իհարկե թերթերի 90 տոկոսը, հավանական է իրանց զակազչիկները «Բանդիտական Գյումրի » անվան տակ 2-րդ սպանությունն են պատրաստում: Էն ժամանակ խփեցին, գցեցին տղայիս վրա ու հանցաշխարհի վրա սարքեցին: Հիմի էլ գլխից են սկսել «Բանդիտական առաջին Գյումրի», «Բանդիտական 2-րդ Գյումրի», դրանք էն գլխից են անում, որ խփեն, հետո ասեն քաղաքապետը նորից կապված է հանցաշխարհի հետ,-հայտարարարեց Վարդան Ղուկասյանը,-էս է սրանց նպատակը: Այսինքն մորթեն, հետո կազմակերպեն: Բյաց ես մի բան գիտեմ, որ հիմա որ կանգնած եմ, դա հրաշք է, որ 150 հատ փոմփուշտ ակաէս ու ակաէմ կրակեն իմ վրա, 8-9 հատ փամփուշտ մտնի ջանիս մեջ, 150 հատ էլ ասկոլկա ու ես կենդանի մնամ, իրանք թող իմանան, որ Աստված եթե մեկին պահում է, ուրեմն անպայման պահում է: Հիտլերից սկսած Սադամ Հուսեյնից վերջացրած բռնակալների վախճանը Աստվածաշունչը կոնկրետ ասում է. «Սուր բարձրացնողը սրից էլ կընկնի»: Ես իրոք հավատում եմ էդ խոսքերին: Աստվածաշունչն ասում է. «Դուք մի դատեք, որ չդատվեք: Դադաստանն Աստծունն է»: Ես զարմանում եմ, թե դրանք հո չեն մտածում, որ վերեւ Աստված կա»:
«Ես իրոք հավատացյալ եմ եւ էս էլ հերիք է, որ մարդիկ տեսնեն ու զգան,-շարունակեց խոսքը քաղաքապետը,-էդ փամփուշտներն էլ անզոր էին: Գյումրեցիք ասում են, որ կալաշնիկովը «կախվել» է, իրենց հարազատ կալաշնիկովը: Իրանք սովոր են գիշերով մարդու վրա հարձակվել: Գոնե տղամարդու պես դեմ-դիմաց կանգնեին, ասենք արեք խոսենք: Չգիտենք էլ, որ պատի ծակից հարձակվեցին, նենգ, թուրքացած հայերը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել