HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոս Անջելեսում 4 հայ է սպանվել, ևս երկուսը վիրավոր են

4 հայ է սպանվել Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտում գտնվող ռեստորանում։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ սպանությունը կազմակերպված է եղել։ Սպանվածները տղամարդիկ են, երեքը մահացել են տեղում, չորրորդը՝  հիվանդանոցում։ Եվս երկուսը վիրավոր են։ Լոս Անջելեսի ոստիկանությունն արդեն պարզել է սպանվածների ինքնությունը. նրանք են՝  25-ամյա Հայկ Եգանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը և 31-ամյա Վարդան Թոֆալյանը։ Գործը վարող քննիչը և ոստիկանության ներկայացուցիչները փորձում են պարզել նրանց բնակության վայրերը։ «Սա խելագար ավազակի գործ չէ, որը շրջում է Հյուսիսային Հոլիվուդում և վտնագ ներկայացնում հանրության անվտնագությանը, սա ոչ էլ պատահական բռնության դեպք է, սա կազմակերպված գործողություն է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։ Դեպքը տեղի է ունեցել միմյանց կից «Hot Spot» սրճարանում և «Mediterranean» ռեստորանում, որը լի է եղել այցելուներով, երբ ներխուժել է սպնություն կատարող անձը և կրակ բացել 16։40-ի սահմաններում։ «Հետաքննիչները փորձում են պարզել, թե արդյոք կրակողը ներսում է եղել կամ որտեղից է եկել»,- տեղեկացնում է «Los Angeles Times»-ը։ Դատելով սպանվածների ազգանուններից՝ Հայկ Եգանյանը, Հարութ Բաբուրյանը և Վարդան Թոֆալյանը Հայաստանից տեղափոխվածներ են։ Չի բացառվում նաև, որ նրանք ՀՀ քաղաքացիներ լինեն։ Մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter