HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում էլ սրճարանատերերը հատում են ծառերը

 Այսօր` ժամը 17-30-ի սահմաններում, «Հետք»-ին Ալավերդու բնակիչներից ահազանգեցին, որ Ալավերդու քարե կամրջի հարեւանությամբ գտնվող պուրակում, Դեբեդի ափին հատվում է մի հսկա բարդի:

Մեր այցելության պահին ծառը արդեն հատված էր: Հավանաբար նույն բնակիչների ահազանգով դեպքի վայրում էին գտնվում նաև Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը և քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանը:

«Մենք քաղաքացիներից ահազանգ ստացանք, որ պուրակում նման բան է կատարվում: Անմիջապես եկել ենք դեպքի վայր` ուսումնասիրելու, թե ինչ է կատարվել: Փաստորեն այս պուրակի տարածքը վարձակալությամբ է տրված: Եթե նույնիսկ սեփական տարածք էլ լինի, ծառահատումների համար հատուկ թույլտվություն է պահանջվում: Թույլտվություն Ալավերդու քաղաքապետարանը տվել է ընդամենը պուրակի ծառերը էտելու համար: Քաղաքապետարանի կողմից թույլտվությունը տրվել է 2009թ.-ի մայիսի 10-ին Սայաթ-Նովա 12 շենքի 20 տան հասցեի բնակիչ Տիգրան Պապոյանին, որ իր ուժերով պուրակի 6 հատ բարդի ծառերը էտի, բայց թույլտվության սահմաններից դուրս են եկել, ինչպես տեսնում եք մի ծառ արդեն հիմնովին ոչնչացված է: Վարձակալողի հետ դեռևս չեմ խոսել: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ծառը առողջական ինչ վիճակում է եղել, բայց, եթե նույնիսկ այն անհրաժեշտ է եղել կտրել, ապա դրա համար պետք է դիմեին քաղաքապետարան, որպեսզի մասնագետների ուսումնասիրություններ կատարվեր: Եթե պարզեինք, որ անվտանգությունից ելնելով, անհրաժեշտ է ծառը հատել, համապատասխան թույլտվությունից հետո կարելի էր այն հատել: Հիմա այս պահին մենք գտնում ենք, որ կոպիտ խախտում է կատարվել: Նախատեսված միջոցներ կան, որ քաղաքապետարանի կողմից կձեռնարկվեն»,- ասաց Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը:

Մեզ հետ հեռախոսազրույցում պուրակը վարձակալած Տիգրան Պապոյանը հայտնեց, որ ճիշտ է, քաղաքապետարանը թույլատրել է ընդամենը ծառերը հատել, բայյց հատված ծառը կոտրած է եղել, այդ պատճառով իր հանձնարարությամբ հատվել է ամբողջությամբ: Թե ինչու, ծառը հատելու համար Տիգրան Պապոյանը չի ստացել Ալավերդու քաղաքապետարանի համաձայնությունը, դա հավանաբար կպարզեն քաղաքապետարանում, որը այլեւս ոչինչ չի տա հատված ծառին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter