Նախագահ Սարգսյանն ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին: Նա մեր երկիր է ժամանել մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին:
Նախագահ Սարգսյանն ասել է. «Մեզ համար շատ կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն եւ հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում» եւ հավելել. «հատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` Հայոց ցեղասպանության մասին»:
Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել է, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, եւ առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է:
Հանրապետության նախագահը եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության հնարավորությունները, թե ինչպես դատարանը կարող է օգնել Հայաստանին ավելի պաշտպանված լինելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել