HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքները Հայաստանում

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համաժողովի կոչը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի բացման արարողությանը (FIDH), FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը Համաժողովի անունից հրապարակել է Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատումը պահանջող կոչը ։ FIDH-ը մեկ անգամ ևս կրկնել է իր կոչը` 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների և իրավապահ մարմինների կողմից ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ արդյունավետ քննության պահանջը։ FIDH-ը նաև արտահայտել է իր մտահոգությունը ընտրական գործընթացի և ազատ մամուլի խոչընդոտների վերաբերյալ։ «Մենք արտահայտել ենք այս մտահոգությունները շարունակաբար վերջին ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունների առջև ամենաբարձր ատյաններում և այսօր կեսօրին մեկ անգամ ևս ասել ենք այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահին, ինչպես խոստացել էինք զոհերի և քաղբանտարկյալների ընտանիքներին, որոնց հանդիպել էինք երեկ»,- ասել է Սուեր Բելասենը։ «Բոլոր այս հարցերը FIDH-ի համաժողովի համար կարևորագույն են և այն լրջագույն  կոչ է հղում ասյօր իշխանություններին։ Մենք հուսով ենք, որ կստանանք կոնկրետ պատասխաններ մեր բոլոր մտահոգությունների վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք մեր հարցադրումները մինչև որ պատասխան կստանանք», ավելացրել է նա։ «Քաղբանտարկյալների ազատելը և մարտի մեկի տաս մահերի համար մեղավորներին պատասխանատվության առաջ կանգնեցնելը  Հայաստանում արդարադատության համակարգի արդյունավետության երկու հիմնական պայմաններն են»,- եզրափակել է Արտակ Կիրակոսյանը, որը FIDH-ի Հայաստանյան անդամ կազմակերպության՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter