HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջազգային քրեական դատարանի դատախազին

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուի Մորենո-Օկամպոյին (Luis Moreno-Ocampo), ով Հայաստան է ժամանել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ողջունելով դատախազ Լուի Մորենո-Օկամպոյի այցը Հայաստան` նախարար  Նալբանդյանը կարեւորեց Միջազգային քրեական դատարանի գործունեությունը եւ ընդգծեց դատարանի դերը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: Լուի Մորենո-Օկամպոն նշեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմնական նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, ծանր ոճիրների, այդ թվում` ցեղասպանությունների կանխարգելումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկեցին ՀՀ եւ ՄՔԴ միջեւ համագործակցության հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter