HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Այսօր Առողջապահության համաշխարհային օրն է

Ամեն տարի ապրիլի 7-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է առողջության համաշխարհային օրը: ՀՀ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը «Դե Ֆակտո» ակումբում իր ասուլիսը սկսեց` կանանց շնորհավորելով և մաղթելով առողջություն. «Նրանք, ովքեր առողջ են, այդ մասին երբեք չեն մտածում: Սակայն անհրաժեշտ է առողջության մասին մտածել հենց առողջ ժամանակ: Առողջությունը սկսում են գնահատել, երբ կորցնում են: Ես կցանկանայի մեր հասարակության բոլոր անդամներին առողջություն, և քանի որ կանանց օրն է այսօր, նրանց` առավել ևս, որովհետև հասարակության պահպանման և զարգացման ամբողջ բեռը և ծանրությունը դրված է կանանց վրա»: Էմիլ Գաբրիելյանը նշեց, որ չնայած կանաց համարում են թույլ սեռ, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ դա մարդկային հասարակության լավագույն մասն է, որովհետև ապահովում է հասարակության վերարտադրությունը, դաստիարակում է մարդկանց, կրթում: Կանայք կյանքում շատ ավելի ծանր բեռ են տանում, քան տղամարդիկ: Առողջապահության համաշխարհային օրը նշվում է 1950 թվականից սկսած, իսկ օրվա ընտրությունը պատահական չէ. 1948-ի ապրիլի 7-ին է հիմնադրվել ԱՀԿ-ն: Այս տարի օրվա թեման ուրբանիզացիան է` որպես հանրային առողջապահության մարտահրավեր, իսկ կարգախոսը` «1000 քաղաք` 1000 կյանք»: Առողջության համաշխարհային օրով սկիզբ է դրվում մի նախաձեռնության, որի նպատակն է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն ուրբանիզացիայի հետևանքով առաջացած առողջապահական խնդիրների վրա և ներգրավել տարբեր գերատեսչությունների` խթանելու առողջ ապրելակերպը քաղաքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter