«Չորրորդ ինքիշխանություն». Եվրոպայում առաջինն ենք. բնականաբար` վերջից
Միջազգային տնտեսական փորձագետների ուսումնասիրությունների համաձայն, եվրոպական երկրների ցանկում նվազագույն աշխատավարձի մակարդակով Հայաստանը վերջին տեղում է: Հայաստանում նվազագույն աշխատավարձը 86,8 դոլար է:
«ՉԻ»- Ցանկության դեպքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն, իհարկե, կարող է այս փաստը ներկայացնել որպես Հայաստանի բացառիկ տնտեսական առաջընթացի ապացույց: Նա, օրինակ, կարող է վկայակոչել պաշտոնական վիճակագրությունը և ապացուցել, որ Հայաստանում պարզապես ամեն ինչ շատ էժան է, և 86,8 դոլարով հնարավոր է նորմալ ապրել:
Սերժ Սարգսյանն, ի դեպ, նույնպես կարող է օգտվել առիթից և սաստիկ զգացմունքային մի ճառ արտասանել առ այն, որ հինգհազարամյա մեր ոգեղեն ժողովուրդը գոյատևում է ոչ միայն հացով, մեզ համար հոգևոր սնունդը շատ ավելի կարևոր է, հետևաբար` 86,8 դոլարը դեռ մի բան էլ շատ է մեր տոկուն և հոգեպես արի ժողովրդի համար:
Ի դեպ, հետաքիքիր է` եվրոպական երկրների շարքում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը բարձրաստիճան պաշտոնյաների անձնական հարստության մակարդակով: Լավագույն եռյակում գուցեև չկան, բայց հաստատ` նաև վերջինը չեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել