Բաց նամակ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մ.Մնացականյանին
Մեր կազմակերպությունը ուշադիր հետևում է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրինության կողմից վարած անօրինական քաղաքականությանը: Խոսքը վերաբերվում է 2005-2006թթ-ին չվճարված գիշերային աշխատավարձերին: 2008 թ-ին աշխատանքային տեսչության հերթական ստուգայցից հետո ակնկալվում էր, որ ընկերությունը պետք է վճարեր այդ գումարները, բայց անհասկանալի պատճառներով ստուգումը արդյունք չտվեց և ընկերությունը սկսեց վճարել միայն 2007-2008 թթ-րի չվճարված գիշերային աշխատավարձերը:
Մեր կազմակերպություն դիմել են` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության նախկին աշխատակիցներ օգնության խնդրանքով, ակնկալելով ստանալ 2005-2006թթ-րի չվճարված գիշերային աշխատավարձերը: Մեր կազմակերպությունը փորձ ունի դատական կարգով «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ Ընկերության անօրինական գործողությունները կանխելու և խախտումների համար վճարելու:
Այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ գումարները փրկություն կլինեն Կապան համայնքի ազգաբնակչության համար: 2005-2006թթ-րի ընկերությունում աշխատողների մի մասը ովքեր ունեն չվճարված գիշերային աշխատավարձ գտնվում են արտերկրում կան մարդիկ ովքեր ազատվել են աշխատանքից , կան նաև մահացածներ, իսկ մյուս մասը, ովքեր առ այսօր աշխատում են վերոհիշյալ ընկերությունում չեն կարող բարձրացնել այդ հարցը, որովհետև աշխատանքը կորցնելու վտանգ կա:
Ելնելով նախկին փորձից` խոսքը վերաբերվում է Կապանի Լեռնահարստացման կոմբինատին,որը անհասկանալի պատճառներով լուծարվեց և կոմբինատի կողմից աշխատավարձերը աշխատակիցներին չվճարվեց մոտ հարուր միլիոն դրամ:Չենք ցանկանա, որ նույնը կրկնվեր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության օրոք:
Քանի, որ դատական ատյանով երկարում է գործընթացը, ելնելով ՀՀ օրենսդրությունից և վերոգրյալից խնդրում էնք Ձեզ պարտադրել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին, որպեսզի նա վճարի 2005-2006թթ-րի չվճարված գիշերային աշխատավարձերի գումարները (տուգանքներով) բոլորին, ոչ թե միայն դիմողներին, որպեսզի այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր ազգաբնակչությունը կարողանա գոյատևել:
«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման Եվ Ժողովրդավարության Զարգացման» հասարակական կազմակերպության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել