«Առավոտ». ԿԸՀ հաջորդ նախագահը լինելու է Տիգրան Մուկուչյանը
Թերթի աղբյուրները հաստատեցին այն տեղեկությունը, որ ԿԸՀ հաջորդ նախագահ է դառնալու Տիգրան Մուկուչյանը: Վերջինիս լիազորությունները, որպես ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահի, երեկ դադարեցվեցին Հայաստանի նախագահի հրամանագրով: Եվ այժմ Վճռաբեկ դատարանը նրան կառաջադրի ԿԸՀ անդամ, որից հետո էլ Տիգրան Մուկուչյանը կդառնա այդ մարմնի ղեկավար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել