HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխըմբռնման հուշագիր Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի միջև

Ապրիլի 6-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում ԵՄ-ի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար պրն. Շտեֆան Ֆյուլեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ ստորագրել են Հայաստանի 2011-2013 թթ. ազգային ինդիկատիվ ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Եվրոպական հանձնաժողովը 2010 թ. մարտի 2-ին հաստատել է Հայաստանի 2011-2013 թթ. ազգային ինդիկատիվ ծրագիրը, որով նախատեսվում է Եվրոպական գործընկերության և հարևանության գործիքի շրջանակներում 157.3 միլիոն եվրոյի ինդիկատիվ հատկացում:  Վերջինիս շրջանակներում նախատեսվում է առնվազն 32 միլիոն եվրո ուղղել Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրին, ինչպես նաև առնվազն 7 միլիոն եվրո` Ներդաշնակեցման քաղաքականությանը:  Աջակցությունը կենտրոնացվելու է երեք հիմնական ոլորտներում` ժողովրդավարական կառույցներ և բարեխիղճ կառավարում, առևտուր և ներդրումներ, կարգավորման դաշտի կատարելագործում և բարեփոխումներ, և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ և ինքնահարատ զարգացում: ԵՄ-Հայաստան համագործակցության հիմնական նպատակը ԵՄ-ի և Հայաստանի միջև առավել սերտ հարաբերությունների ձևավորումն է` չսահմանափակվելով համագործակցության նախկին մակարդակով, խորացնելով քաղաքական համագործակցությունը և աստիճանական տնտեսական ինտեգրումը:  Եվրոպական գործընկերության և հարևանության գործիքը քաղաքականությամբ ուղղորդվող ֆինանսական գործիք է, որի հիմնական նպատակն է օժանդակել ԵՄ-ի և վերջինիս հարևանների միջև բարեկեցության և բարիդրացիական հարաբերությունների տարածաշրջանի կայացմանը:  Հայաստանի 2011-2013 թթ. ազգային ինդիկատիվ ծրագրի նպատակն է օժանդակել ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի, ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրի և 2009 թ. մայիսին մեկնարկած Արևելյան գործընկերության գերակայությունների իրագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter