Արտգործնախարարն ընդունել է Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնացին
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց, Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուին:
Ինչպես փոխանցում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Է. Նալբանդյանը վերահաստատել է միջազգային հանրության տեսակետներին համահունչ Հայաստանի մոտեցումները` շարժվելու առաջ, առանց նախապայմանների վավերացնելու եւ իրագործելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները եւ այդ ուղղությամբ թուրքական կողմից գործնական քայլերի ակնկալիքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել