Տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա
2010 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիւորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:
Նշված ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է 605.000 դրամ տուգանք: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն գանձվել է 4 մլն 375 000 դրամ պետական տուրք, որից 4 մլն 250 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 125 000 դրամը` անհատ աուդիտորներից:
Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ. ապրիլի 1-ի դրությամբ լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր:
Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության մամլո բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել