HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, մասնավորապես քաղբանտարկյալների և նրանց ազատ արձակման խնդիրներին: Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարական ազատությունների ոտնահարումները և կոռուպցիան լրջագույն խոչընդոտ են Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրների լուծման համար: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter