HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Դասախոսին ձերբակալել են դրամաշորթության պահին

Օրերս Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դրամաշորթություն կատարելու պահին ձերբակալել են Արցախի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի ավագ դասախոս Գեւորգ Դադայանին: Այս մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը` խոսելով կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին:

Նրա խոսքերով, դասախոսն ուսանողներից պահանջել է որոշակի գումար` դիպլոմային աշխատանքի համար: Պարզվում է, որ դիպլոմային աշխատանքն արժե 80 հազար դրամ, որն էլ վերցնելու պահին դասախոսը ձերբակալվել է: Սա ի դեպ, Արցախի պետական համալսարանում դրամաշորթության եւ գումարներ պահանջելու միակ դեպքը չէ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նման պատճառով այս տարի համալսարանի 5 դասախոսի զրկել են քննություններ եւ ստուգարքներ ընդունելուց: Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը հայտնել է, որ նրանք պատմության, մանկավարժության եւ կիրառական մաթեմատիկայի ամբիոններից են, ովքեր քննությունների ժամանակ գումար էին պահանջել ուսանողներից, սակայն նախընտրել է անուններ չտալ: Իսկ ահա գլխավոր դատախազ Արշավիր Ղարամայանը գտնում է, որ կաշառակերության դեմ արդյունավետ պայքարի եւ այդ արատավոր երեւույթն արմատախիլ անելու համար պետք է նշվեն նաեւ անուններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter