HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի հրապուրիչ են քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնները

2010թ. առաջին եռամսյակում քաղաքացիական ծառայության համակգարում ընդգրկված պետական 44 մարմիններում ընդհանուր առմամբ 290 թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարվել, որոնց մասնակցել է 2026 քաղաքացի: Հայտարարվածներից չի կայացել 40 մրցույթ` դիմորդ չլինելու պատճառով, իսկ 30 մրցույթներ եղել են անարդյունավետ, քանի որ դրանց արդյունքում հաղթողներ չեն գրանցվել: Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ թափուր պաշտոնների զբաղեցման մրցույներ հայտարարվել են ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության աշխատակազմում (թվով 24), ինչպես նաև ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմերում (թվով 21-ական): Միջին հաշվով կայացած մեկ մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 8 քաղաքացի, սակայն նրանց միայն կեսն է ներկայացել մրցույթներին: Քաղաքացիների հետաքրքրվածության մակարդակը բարձր է հատկապես քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների նկատմամբ: Միջին հաշվով յուրաքանչյուր կրտսեր թափուր պաշտոնի զբաղեցման մրցույթի մասնակցում է 8 քաղաքացի:  2010թ. ընթացքում քաղաքացիների կողմից մրցույթների մասնակցության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (կայացած 20 մրցույթին` 115 մարդ) և ՀՀ տրանսպորտի նախարարության (կայացած 23 մրցույթին` 103 մարդ) աշխատակազմերում: Այս տարվա ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կողմից մրցույթների արդյունքներն իրենց մասով բողոքարկելու երկու դեպք, որոնք, սակայն, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից չեն բավարարվել: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ծառայության խորհրդի մամլո ծառայություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter