HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը

Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցած շաբաթ «Լավագույն մարզական ընտանիք-2011» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին ուղիղ տեսքով գովել է ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին:

Տոնական ճաշկերույթից դուրս, մտերիմների շրջանակում, նախագահը հորդորել է աշխատել Խաչիկի պես: «Հիտլեր ա, թե դեմագոգ` չեմ իմանում: Ինչ ուզում եք ասեք: Բայց հարկավոր ա գոնե նրա աշխատածի կեսը անել»,- ասել է նախագահը:

Այս «մեսիջը» Հանրապետական կուսակցությունում շատ լուրջ են ընդունել և չեն հասկացել, թե նախագահն ում վատ աշխատանքն է նկատի ունեցել: Հիմա «վատերը» փորձում են «արծիվ Խչոյից» յուրացնել նրա աշխատաոճը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter