HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմել են ՀՀ բնապահպանական տեսչություն նորանշանակ պետին

«ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացրած 2007-2008 թ.թ ստուգումների ոդիսականը.  «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացրած 2007-2008 թթ. ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների և պատժաչափերի կիրառման փաստի առիթով դիմել է նորանշանակ ՀՀ բնապահպանական տեսչություն պետ Ա. Սահակյանին. «Ինչպես գիտենք մամուլից անցյալ տարվա նոյեմբերին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լադչենկոն և նրա տեղակալ Լևոն Վարդանյանը հրավիրվել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ` քննարկման, ինչից հետո ՓԲԸ-ի կողմից կատարված խախտումների առնչությամբ նշանակված տուգանքի չափը մոտ 20 անգամ նվազել է` 202 մլն-ից դառնալով 10 մլն 141.6 հազար դրամ: Ինչպես գիտենք մամուլի հաղորդագրություններից, որը տարածել էր դեռ 2008 թվականին Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությունը, 2007թվականին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում իրականացված բնապահպանական ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր մի շարք խախտումներ ընդերքի ոլորտում: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում հայտնաբերված խախտումների տուգանքի չափը, ըստ Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչության, կազմել էր ավելի քան 300 մլն դրամ, այսինքն` ապօրինաբար յուրացվել էր 550 կգ ոսկի: ՀՀ  բնապահպանության նախարարության կողմից 2008 թվականին նշանակվեց կրկնակի ստուգում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում և 2007 թվականի տուգանքների չափը մոտ 20 անգամ նվազել է դառնալով 12 մլն դրամ, այսինքն` ապօրինաբար յուրացված էր 50 կգ ոսկի: 2007թվականին ստուգման հանձնաժողովի անդամ էր նաև ընդերքի փորձագետ Սամվել Գասպարյանը, որն էլ հայտնաբերել էր վերոհիշյալ խախտումները, սակայն 2008 թվականին նշանակված կրկնակի ստուգման ժամանակ Սամվել Գասպարյանը չընդգրկվեց ստուգման հանձնաժոցովի կազմում և պայմանագիրը նրա հետ խզվեց հասկանալի պատճառներով: Մեր կազմակերպությունը նորանշանակ ՀՀ բնապահպանական տեսչություն պետի Ա.Սահակյանի ուշադրությունն է հրավիրում վերընշված խնդիրներին: Դեռ 2008 թ.մենք գրություններով դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարությանը, Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությունը  և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունը 2007-2008թթ  և արդեն այսօր 2009թ-նի ՀՀ  բնապահպանության նախարարության կողմից իրականացրած ստուգումների արդյունքների տրամադրման խնդրանքով, բայց մինչ օրս չենք ստացել, և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի աղմկահար գործից հետո հասկացանք, թե ինչու չեն տրամադրում: Մեր կազմակերպությունը տեղեկատվություն տրամադրելու պահանջով դիմել է դատարան` ըննդեմ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության և միջնորդել էինք  դատարանին, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությանը և Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությունը  ներգրավեն գործընթացի մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter