
Երեկ Բեռլինի «Բաբիլոն» կինոթատրոնում տեղի է ունեցել «Aghet-Ein Völkermord» («Աղետ-Ցեղասպանություն») վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: 90 րոպե տեւողությամբ կինոնկարը նկարահանվել է գերմանացի կինոարվեստագետների կողմից 2009-2010թթ. ընթացքում (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Էրիկ Ֆրիդլեր):
Կինոնկարի ցուցադրմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը: Ելույթներին հետեւել է մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել