Փորձնական «Կենգուրու»` Արցախում
Այսօր «Այբ» կրթական հիմնադրամն անցկացրեց փորձնական «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ Ստեփանակերտում: Փորձնական «Կենգուրուին» մասնակցեցին 215 աշակերտներ 13 դպրոցներից:
Մրցույթն առաջին անգամ է անցկացվում Արցախում, և երեխաները շատ ոգևորված ու անհամբեր էին` միանալու իրենց միլիոնավոր հասակակիցներին և համալրելու այս աշխարհասփյուռ մաթեմատիկական շարժման շարքերը:
Ինչպես և պահանջում են մրցույթի կանոնները, բոլոր մասնակիցներն ստացան իրենց փոքրիկ հուշանվերներն ու մասնակցության հավաստագրերը: Մայիսի առաջին օրերին Արցախից, ինչպես և Հայաստանից, մասնակցած բոլոր դպրոցներին կուղարկվի մանրամասն հաշվետվություն` յուրաքանչյուրին իր աշակերտների արդյունքներով:
Հաջորդ տարի «Այբ»-ը նախատեսում է Արցախից ավելի մեծ թվով դպրոցներ ներգրավել «Կենգուրու» մրցույթում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել