HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի հանգստյան 10 օրերի համար չէր վարձրատրվել

«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի իրազեկումը բոլոր այն մանկավարժներին, ովքեր 2010թ. հունվարի 1-10-ի հանգստյան օրերի համար չեն վարձատրվել Սույն թվականի փետրվարի 17-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա.Բախշյանին էր դիմել Արագածոտնի մարզի Ապարանի թիվ 3 միջնակարգ դպրոցի դասվար Գոհար Հակոբյանը. ի խախտումն ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների` հիշյալ դպրոցի տնօրենը չէր վճարել ուսուցչուհու աշխատավարձը 2010 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածի համար: Դրա կապակցությամբ պատգամավորը պաշտոնապես դիմել էր պատկան մարմիններին: Հրապարակում ենք պատգամավորի կողմից անհրաժեշտ  նամակագրության  արդյունքում ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից տրամադրված ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների արձանագրված խախտումների մասին պաշտոնական գրության բովանդակությունն ու դրանք վերացնելու նպատակով գործատուին տրված եւ պարտադիր կատարման ենթակա հանձնարարականը. «Գործատուն, խախտելով նշված իրավական նորմերի պահանջները, Գոհար Հակոբյանին չի հաշվարկել եւ չի վճարել 2010 թվականի հունվար ամսվա տոնական եւ հանգստյան օրերի (հունվարի 1-ից 7-ը, 28-ը) համար աշխատավարձ, այն դեպքում, երբ հիշյալ իրավական նորմերի հիման վրա նշված օրերի համար աշխատավարձ է հաշվարկվել եւ վճարվել Գործատուի բոլոր աշխատողներին, այդ թվում ՊՈԱԿ-ի տնօրենին: ՊՈԱԿ-ի տնօրենի պատճառաբանությունը, որ ՊՈԱԿ-ի կողմից Գոհար Հակոբյանի աշխատավարձը հաշվարկվել եւ վճարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով, ապա ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը գտնում է, որ հիշյալ հոդվածը կարգավորում եւ սահմանում է հանրակրթական, միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողի ուսումնական արձակուրդի համար վճարվող աշխատավարձի չափը, մինչդեռ դիմումի քննարկման վարույթի քննարկման առարկա է հանդիսանում հանգստյան եւ տոնական օրերի համար չհաշվարկված եւ չվճարված աշխատավարձը: Ղեկավարվելով  «Աշխատանքի պետական  տեսչության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերով, 10-րդ հոդվածի 9-րդ կետով, 15-րդ հոդվածով 9-րդ կետով` հանձնարարվում է. 1. Ձեռնարկել միջոցներ ՀՀ աշխատանքային օրենսդրության խախտումները վերացնելու, հաշվարկելու եւ վճարելու Գոհար Հակոբյանի հանգստյան եւ տոնական օրերի համար աշխատավարձի եւ դասղեկության հավելավճարը, եւ հետագայում խստորեն ղեկավարվել օրենսդրության պահանջներով: 2. Սույն հանձնարարականի կատարման մասին գրավոր տեղեկացնել ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը մինչեւ 2010 թվականի ապրիլի 15-ը: 3. Տեղեկացնում եմ, որ «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Գրավոր նախազգուշացումը ստանալուց հետո սահմանված ժամկետում գործատուի կողմից խախտման հետեւանքները չվերացնելը կամ դրա վերաբերյալ աշխատանքի պետական տեսուչին չտեղեկացնելը հիմք է ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու համար»: Ի նկատի  ունենալով ՀՀ աշխատանքի պետական տեսչության տված սույն հանձնարարականը, Անահիտ Բախշյանը իրազեկում է բոլոր այն մանկավարժներին, ովքեր 2010 թվականի հունվարի 1-10-ի հանգստյան օրերի համար չեն վարձատրվել, կարող են օգտագործել հրապարակվող հանձնարարականը: Խնդիրներ ունենալու դեպքում «Ժառանգության» պատգամավորը պատրաստ է օրենքի շրջանակներում նպաստել հարցի լուծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter