Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ գործիչները կարգին զվարճացրել են Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տարածել է Քոչարյանի հայտարարությունը ՀԱԿ-ի անցած հանրահավաքի վերաբերյալ, որում ասվում է. «Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղևորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը:
Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օրծերության թութք ձեռք բերել:
Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց և ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ: Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը:
Ի դեպ, ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իմ մասին այդ «պռաշլյակները» (օգտվում եմ Տեր-Պետրոսյանի նոր` գողական տերմինաբանությունից):
Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում և հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսինն են թույլ և նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող:
P.S. Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով` երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է«:
Ռոբերտ Քոչարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել