HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի պարզաբանումը «ԳԱԼԱ»-ի մասին

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն է տարածել, որում ասվում է. «Չափ» ՍՊԸ-ի (ԳԱԼԱ հեռուստաընկերություն)  կողմից ներկրված տեխնիկասարքավորումների մաքսազերծման  առնչությամբ մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե մաքսազերծման գործընթացն արհեստականորեն և անհիմն է ձգձգվում, չի համապատասխանում  իրականությանը: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հիշյալ ընկերության կողմից ներկրված ապրանքի մաքսային ձևակերպումների գործընթացը կասեցվել է, քանի որ, Գյումրու ՏՀՏ-ի գրության համաձայն` ընկերությունն  ունի 822 հազար 803 դրամի չմարված  հարկային պարտավորություն: Կասեցման պատճառի մասին Շիրակի տարաշրջանային մաքսատան պետ Կ. Մանուկյանը, օրենքով սահմանված ժամկետներում, տեղեկացրել է ընկերության ղեկավարությանը: Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունում  խեղաթյուրված է նաև գործընթացի ժամանակահատվածը:  Մարտի 29-ին ընկերության լիազորված անձը ՀՀ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչություն դիմում է ներկայացրել  մարտի 26-ով թվագրված փոխադրման ամփոփոգրով ռադիոտեխնիկական սարքավորումների նախնական զննում կատարելու մասին, մինչդեռ «Չափ» ընկերության գործադիր տնօրենը ապրիլի մեկին դիմել է Գյումրու մաքսատան պետին, իբրև թե մարտի 22-ից սկսված մաքսազերծման գործընթացի կասեցման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter