Վարչապետը մեկնում է Արցախ
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը, այսօր Արցախ կժամանի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Վաղը` ապրիլի 10-ին, նախատեսվում է պատվիրակության այցը Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոց, ԼՂՀ ՊԲ զորամաս, Շուշիի Մուրացանի անվան միջն. դպրոց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող շինարարական օբյեկտներ, «Արցախֆրուտ» ՓԲԸ:
Կեսօրին կկայանա ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստը: Տեղի կունենա հանդիպում ԼՂՀ նախագահի հետ:
Աշխատանքային այցերը կշարունակվեն ապրիլի 11-ին: Հյուրերը ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ Մարտակերտի շրջանում ներկա կգտնվեն «Թրղե-1» հէկ-ի, Վերին Հոռաթաղի ջրագծի բացման արարողություններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել