HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևներ մարզիկին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 8-ին ընդունել է սույն թվականի մարտի 7-14-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ուշու մարզաձեւի Եվրոպայի առաջնությունում հաղթող ճանաչված արցախցի մարզիկ Դավիթ Գրիգորյանին, նրա մարզիչ Սայաթ Բաղդասարյանին, ինչպես նաեւ հանրապետության անվանի մարզիչներ Արտո Առստամյանին եւ Էռնեստ Միրզոյանին: Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին սպորտի բնագավառում այս կարեւոր ձեռքբերման առթիվ` նշելով, որ  մեր մարզիկների հաղթանակը մեր ողջ ժողովրդի հաղթանակն է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր հանրապետության համար, եւ պետությունն այսուհետ էլ կշարունակի աջակցել Արցախում այս բնագավառի զարգացմանը: Հանդիպման վերջում նախագահը Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղը գրաված Դավիթ Գրիգորյանին եւ նրա մարզչին հանձնել է դրամական պարգեւներ, իսկ Արտո Առստամյանին եւ Էռնեստ Միրզոյանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավավոր կոչումը հավաստող վկայականներ: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի մամլո բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter