Քեշիշյա՞նն է, թե՞ ոչ
Կիմանանք ապրիլի 13-ին
Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը պատասխանել է դատարանի այն հարցին, թե արդյոք ինտիմ կադրեր պարունակող հայտնի տեսաերիզում, որի մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը, «գործող տղամարդը» ռեժիսոր Հրաչ Քեշիշյա՞նն է:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հրապարակումից հետո ռեժիսորը դիմել էր դատարան` պնդելով, որ տեսաերիզում առկա տղամարդն ինքը չէ` պահանջելով հերքել հրապարակած տեղեկությունները և որպես բարոյական վնասի հատուցում` իրեն վճարել 5 միլիոն դրամ:
«Հրաչ Քեշիշյանն ընդդեմ Հրապարակ օրաթերթ ՍՊԸ-ի» գործով հաջորդ դատավարությունը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 15:30-ին: Նշենք, որ փորձաքննությունը տևել է գրեթե հինգ ամիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել