HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուգանվել են խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչները

2010-ի մարտ ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի 3 և խաղատան կազմակերպման 1 լիցենզիա, միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 1 լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել, ևս 2 շահումով խաղի  կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: Ընթացիկ ժամանակահատվածում տուգանվել են խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչները, համապատասխանաբար  3 մլն 500 հազար,  500 հազար և 200 հազար դրամի  չափով: Նույն ժամանակահատվածում 4 շահումով խաղի և 2 խաղատան  կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Մարտ ամսվա ընթացքում այս ոլորտից սահմանված կարգով գանձվել է  պետական տուրք` 85 մլն դրամի չափով, որից 50 մլն-ը` խաղատների և 35 մլն-ը` շահումով խաղերի  գծով: 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 98 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter