
Բնապահպանական պետական տեսչության երևանյան բաժինը պարզել է, որ Հարավ-արևմտյան Բ-4 թաղամասում` Առնո Բաբաջանյան փողոցին հարող տարածքում, բարդի տեսակի ծառը ոչ թե հատել են, այլ էտել: Տվյալ փաստը հաստատել են «Մուշ» համատիրության կառավարիչ Արամայիս Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց Բանպահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին «Հետքի» ընթերցողներից մեկը տեղեկացրել էր, որ նախորդ օրը` երեկոյան, վերոնշյալ տարածքում ինքն ականատես է եղել, թե ինչպես էր կտրվել բավական գեղեցիկ, նորատունկ մի բարդի: Արձագանքելով «Հետքի» «Ահազանգում են ընթերցողները» հրապարակմանը` բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն մեկնել էին դեպի վայր` ուսումնասիրություններ կատարելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել