Այցելել է Եվրոպայում դաշնային հրամանատարության գերագույն կենտրոնակայան
Նախօրեին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանն այցելել է Եվրոպայում դաշնային հրամանատարության գերագույն կենտրոնակայան (SHAPE):
Այցի ընթացքում հանդիպում է կայացել Շտաբի պետ գեներալ Կառլ-Հայնց Լաթերի, Ռազմական համագործակցության ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ֆրանտիշեկ Մալենինսկու հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ծրագրի շրջանակում գեներալ Լեոնարդո Դի Մարկոն եւ նրա գործընկերները ներկայացրել են ՆԱՏՕ-ի ընթացիկ գործողությունները եւ Գործընկեր երկրների մասնակցությունը այդ գործողություններին:
Սամվել Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները եւ փոխգործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի խնդիրներին:
ՆԱՏՕ-ի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները գոհունակությամբ են նշել Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին, մասնավորապես` Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերին, եւ պատրաստակամություն են հայտնել սատարելու Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել