
Ազգային ժողովի նիստերի դահլիճը վերանորոգելու նպատակով ժամանակավորապես ԱԺ նիստերը տեղի կունենան Մելիք Ադամյան 1 հասցում գտնվող Կառավարության նիստերի դահլիճում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ դեռ տեղափոխման ժամկետները հստակ չեն, և հայտնի չէ, թե երբ կսկսի վերանորոգումը և երբ կավարտվի:
Առաջիկայում նիստերը կանցկացվեն ԱԺ շենքում, իսկ վայրի փոփոխության մասին տեղյակ կպահվի լրացուցիչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել