HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մաքուր հայրենիք»

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Հիշեցնենք որ, ՀՀ վարչապետի 2010 թվականի  մարտի 9-ի N145 - Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը մշակելու նպատակով: Նիստին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար, խմբի ղեկավար Արամ Հարությունյանը, ՀՀ ԲՆ բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի տնօրենը, տարածքային կառավարման, արդարադատության, առողջապահության, էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության, կրթության և գիտության նախարարների տեղակալները, «Միասին» երիտասարդական շարժման ու «Արալեզ» գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչները: Նիստի ժամանակ ներկայացվել է ծրագրի նախագիծը, ինչը բաղկացած է` 1.    Հայեցակարգային  դրույթներից 2.    Ծրագրի նպատակներից 3.    Գործողությունների ուղղություններից 4.    Միջոցառումների ցանկից Ծրագիրը քննարկվել է աշխատանքային խմբի կողմից, և եղել են  առաջարկություններ` ծրագրում լրացումներ կատարելու վերաբերյալ: Նախարար Արամ Հարությունյանը առաջարկել է կազմակերպել պիլոտային ծրագիր, որը կմեկնարկի մոտ ապագայում: Խմբի կողմից ընդունվել է առաջարկը և որոշվել,  որ հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկվի, թե որ մարզում և ինչպես պետք է իրագործել առաջին ծրագիրը: «Միասին» և «Հայոց արծիվներ» երիտասարդական շարժման ներկայացուցիչները  հայտնել են իրենց պատրաստակամությունը պիլոտային ծրագիրն իրականացնելու համար: Հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթ անց: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter