HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աֆրիկյան ժանտախտը հասավ Արագածոտնի մարզ

Մարզի Կարբի համայնքում ապրիլի 6-ին գրանցվել է 164 խոզերի անկման դեպք: Խոզերի մոտ հայտնաբերվել է աֆրիկյան ժանտախտ: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը «Հետքին» փոխանցեց, որ բոլոր խոզերին, առանց մորթելու թաղել են: «Կային նաեւ կենդանի խոզեր, որոնց գլխին խփել, սատկացրել, նոր ենք թաղել: Հիվանդ խոզերին մորթել չի կարելի, քանի որ արյան միջոցով հնարավոր է վարակը տարածվի»,- պարզաբանեց Յու. Ազատյանը: Խոզերը պատկանել են մեկ մարդու: Վարչության պետը ներկայացրեց, որ մոտ 350 կիլոգրամանոց 35 խոզ են թաղել, մնացածները ավելի փոքր են եղել: «Տիրոջ լացը գալիս էր, որ այդքան վնաս է կրել»,-նշեց վարչության պետը: Նա մեզ խորհուրդ տվեց, մարզում խոզերի հիվանդության եւ այլ մանրամասների համար դիմել Արագածոտնի մարզի գլխավոր անասնաբույժ Արսեն Առաքելյանին: Երբ զանգահարեցինք վերջինիս, նա կոպիտ ձեւով պատասխանեց, թե մեզ պարզաբանումներ տալու ոչինչ չունի ու անջատեց հեռախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter