HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17-ամյա երիտասարդները վիճել են Պուշկինի անվան դպրոցի ետնամասում

Երեկ`  ժամը 16.00-ին,  հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի երիտասարդ, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 14.00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հետնամասում, վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել և վնասվածքներ է պատճառել 17-ամյա մի երիտասարդ, որը նույն օրը, երեկոյան, ներկայացել է բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանություններ (2)

gayane
Սա բանակը չի, բայց իշխանության կատարած սխալներից մեկի արդյունքն է: Ընդօրինակելով արևմտյան փորձը հաշվի չեն առնում սոցիալ-հոգեբանական պայմանները; ԱՄՆում յուրաքանչյուր դպրոց սպասարկում է 5-10 ոստիկան ու այդքանից հետո էլի դժբախտ դեքեր լինում են ; Իսկ մեզ մոտ ինչ, վերցրեցին առանձնացրեցին տարիքային խմբերը, կրթությունը դարձրին 12ամյա-առանց գրքերի, կամ լավագույն դեպքում վիճելի մակարդակի գրքերով, ուսուցիչները առանց նոր ուսուցման ծրագրերի և փորձի, չիմանալով իրենց անելիքը նոր ուսումնական պրոցեսում անում են այն, ինչ ասում է բժիշկ նախարարը: Մանկավարժությունը և բժշկությունը այնքան կապ ունեն իրար հետ, որքան նրանց գործած սխալները` բժշկի սխալը հողն է պահում, մանկավարժի սխալը մարդկանց կյանքն է թունավորում: Իսկ մենք, մենք սխալ ենք այնքան, որքան հանդուրժում ենք ուտել ուրիշի սխալների պտուղները: Ամեն ինչ ընդօրինակում էն, բացի աշխատավարձից...... մի անգամ էլ ասեք Եվրոպայում ուսուցիչը ստանում է ասենք 3000-5000եվրո աշխատավարձ ու մեր ուսուցիչների աշխատավարձը դարձրեք ասենք 1000000-2000000դրամ:
Sofya
Sa el ho banakum chi... Chkarceq te inc dur en galis banaki iradarcutyunner@, ughaki chi kareli miakoghmani ditarkel amen inch: Menq petq e nayev mer sxalner@ gitakcenq, che vor henc ays yeritasardnern en mer apaga zinvorner@: Aveli lav klini menq ashxatenq qich aveli bari u voch agresiv hasarakutyun dzevavorel..... Amen inch sksvum e henc mezanic, yuraqanchyuric.... Menak PN naxarar@ chi meghavor vor menq xaghagh paymannerum zoher unenq....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter