Գևորգ Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն է
Արա Խաչատրյանն ու Մելինե Դալուզյանը Եվրոպայի փոխչեմպիոններ են
Ապրիլի 9-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գևորգ Պողոսյանը չեմպիոն է հռչակվել: 85 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգը երկամարտի 369 կգ ցուցանիշով (165+204) նվաճեց ոսկե մեդալ:
Նրան «հետևում էր» Հայաստանը ներկայացնող մյուս ծանրորդը` նույն քաշային կարգում հանդես եկող Արա Խաչատրյանը: Վերջին պահին չեմպիոնի կոչման համար պայքարը ծավալվել էր մեր երկու մարզիկների միջև: Ի վերջո, Արա Խաչատրյանը 1 կգ-ով զիջեց հայրենակցին` երկամարտի 368 կգ (165+203) արդյունքով զբաղեցնելով 2-րդ տեղը:
Նույն օրը` մինչև տղամարդկանց ելույթները, հաջող էր հանդես եկել Մելինե Դալուզյանը: Մինչև 69 կգ քաշային կարգում հանդես եկող Մելինեն երկամարտի 260 կգ արդյունքով (115+145) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Լուսանկարը` armsport.am կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել