18-ամյա ուղևորը մահացել է
Սեպտեմբերի 15-ին` ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արուճ գյուղի գյուղապետարանի մոտ դուրս է եկել ճանապարհից և շրջվել:
Ուղևորը` 18-ամյա Լևիկ Վահանյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել