Կտրել են 67 ծառ
Կեչուտ գյուղի բնակիչներ Զաքար Գալստյանը և Մհեր Սարգսյանը կտրել են թվով 67 հատ ծառ, որից 47-ը` հացենի, 10-ը` թեղի, 2-ը` ընկուզենի և 8-ը` ուռենի տեսակի, 4-ից մինչև 56 սմ տրամագծով: Այս մասին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Վայոց Ձորի տարածքային բաժնի աշխատակիցները Ջերմուկի ոստիկանության բաժնի հետ համատեղ ստուգայց են կատարել Վայքի տարածաշրջանում, որտող արձանագրվել է ապօրինի ծառահատման այս դեպքը:
Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը կատարում է ոստիկանության Ջերմուկի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել