Վթարի հետևանքով ծառն արմատախիլ է եղել
Այսօր առավոտյան` ժամը 8.00-ի սահմաններում, «Վոլցֆագեն-տուառեկ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մայթով և հարվածել ու արմատախիլ է արել հաստաբուն ծառը:
Վթարը տեղի է ունեցել Մուշեղ Իշխանի անվան դպրոցի մայթին: Բարեբախտաբար, այդ ժամին այդտեղ երեխաներ չկային:
Դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կատարել են տեղազննման աշխատանքներ, սակայն վարորդը այնտեղ չի եղել: Մեքենայի վրա համարանիշներ չկային: Մեր տեղեկություններով` մեքենան պատկանում է Երևանի Սարյան փողոցի բնակիչ Արթուր Մարգարյանին, իսկ մեքենայի համարանիշներն են` 20 ՍՕ 200:
Վթարի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել