HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվել են Լեհաստանի նախագահը և ինքնաթիռի մյուս ուղևորները

Լեհաստանի 60-ամյա նախագահ Լեխ Կաչինսկին զոհվել է այսօր առավոտյան տեղի ունեցած ավիավթարից: Տու-154 ինքնաթիռը, որում գտնվում էին նաև նախագահի կինը և լեհական պատվիրակության անդամներ, Վարշավայից մոտենում էր Սմոլենսկի օդանավակայան: Ինքնաթիռը հավանաբար բախվել է թռիչքուղու ծայրում եղած ծառերին: Ինքնաթիռում 132 հոգի է եղել: Ռուսաստանի դատախազության հետաքննական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն` ինքնաթիռը վայրէջք է կատարել թանձր մառախուղի պայմաններում: «Հավանական է, որ օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Օդանավում հրդեհ է բռնկվել: Հրդեհն արդեն մարված է, բայց վնասն այնքան մեծ է, որ հավանաբար որևէ մեկը կենդանի չի մնացել»,- CNN-ին հայտնել են ռուս պաշտոնյաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter