Ծառահատման վայր բնապահպանական տեսչության խումբ է ուղարկվել
Հենց նոր «Հետք» զանգահարեց Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը և տեղեկացրեց, որ մեր կայքում տեղադրված «Սամվել Ալեքսանյանի նոր սուպերմարկետը` ծառերի հաշվին» և «Վրաերթի հետևանքով արմատախիլ է եղել երեք ծառ» նյութերի մասին տեղյակ են պահել Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին:
Մամուլի քարտուղարի տեղեկացմամբ` տեսչության պետը հանձնարարել է Երևանի քաղաքի տեսչությանը խումբ ուղարկել հոդվածներում նշված վայրեր:
«Արդյունքների մասին կհայտնենք առաջիկայում»,- ասաց Հասմիկ Մկրտչյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել