Սերժ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով այսօր մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Հայաստանի Նախագահը Վաշինգտոնում նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ Ս. Սարգսյանն այցի ավարտից հետո կարճատեւ արձակուրդ կանցկացնի արտերկրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել