Եվրոպան միջոցներ է ձեռնարկում մանկական պոռնոյի դեմ
Եվրահանձնաժողովը առաջարկում է Եվրամիության ողջ տարածքում արգելափակել այն կայքերը, որոնք պարունակում են մանկական պոռնկագրություն, ինչպես նաև մարդկանց առևտրի համար պատժամիջոց կիրառել մինչև 10 տարի ազատազրկումը։ Որոշ գործիչներ դեմ են արտահայտվում այսօրինակ ծրագրին՝ գրաքննության տարածման վտանգից ելնելով։
Նշված սահմանափակումը մաս է կազմում նոր օրենսդրական ակտերի, որոնք ուղղված են մանկական պոռնկագրության և մարդկանց առևտրի դեմ պայքարին, որը ներկայացրել է ԵՄ ներքին գործերի կոմիսար Սեսիլիա Մալմստրոմը (Cecilia Malmström)։ Նրա խոսքերով, շատ շուտով պետք է նշանակվի մարդկանց առևտրի դեմ պայքարի համակարգողը։
Կայքերի արգելափակումը կարող է միանշանակորե ն չընդունվել ԵՄ երկրներում, որոնց ԵԽ-ի հետ համատեղ կառաջարկվի հավանության արժանացնել այս երկու դիրեկտիվները։
Սպասվում է, որ առանձին երկրներում անհամաձայնություններ կծագեն, սակայն առանձին երկրները չեն կարող արգելել դիրեկտիվները։
Կոմիսար Մալստրեմը պնդում է, որ ինչպես Իսպանիան, այնպես էլ Բելգիան, պատրաստ են այս հարցով զբաղվել. «Մանկական պոռնոգրաֆիան կապ չունի խոսքի ազատության հետ»,- կոմիսարի խոսքերն է մեջբերում «EuropeanVoice»-ը։
Մինչդեռ ԵԽ անդամ, Գերմանիայի ներկայացուցիչ Փիլիպ Ալբրեխտն ասում է, որ Եվրահանձնաժողովը և Նախարարների խորհուրդը «պետք է հրաժարվի ինտերնետը գրաքննելու իր ծրագրից»։
Նրա խոսքերով, մանկական պոռնոգրաֆիայի և առավել լայն բովանդակության գրաքննության միջև եղած սահմանագիծը նեղ է, եթե, օրինակ, քաղաքական գործիչները որոշեն իրենց ոչ հարմար բովանդակությունը կառավարել ինտերնետում։
ԵՀ-ն իր հերթին հաստատում է, որ կայքերի արգելափակումը «ապօրինի բովանդակությունը հեռացնելու կամ սահմանափակելու այլընտրանքային ճանապարհ չէ», այլ ինտերնետ օգտագործողի շահերի պաշտպանության գործնական միջոց։ Նա նշել է, որ սկանդինավյան երկրներում, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում նման միջոցներ արդեն գործում են։Եթե դիրեկտիվները հավանության արժանանան, ԵՄ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կարող է ընտրել կոնկրետ կայքերի արգելափակման միջոցը, բայց ԵՄ-ն կվերահսկի յուրաքանչյուր կիրառված միջոցի արդյունավետությունը։
ԵՄ-ի սեքս-տուրիստները Եմ սահմաններից դուրս երեխաների շահագործման դեպքում կպատժվեն իրենց երկրներում, իսկ երեխաների հետ շփվելու և հարաբերվելու արգելանքը կգործի ԵՄ բոլոր երկրներում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել