HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ալեքսանյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալակիր է Ապրիլի 11-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ալեքսանյանը դարձել է փոխչեմպիոն` նվաճելով արծաթի մեդալ: Գերծանր քաշային կարգում հանդես եկող 20-ամյա Ռուբենը ցույց տևեց երկամարտի 432 կգ (195+237) արդյունք: Նա հրում վարժությունում 2 անգամ փորձեց բարձրացնել 246 կգ-անոց ծանրաձողը, որը բարձրացնելու դեպքում չեմպիոն կդառնար, սակայն դա չհաջողվեց, և Ռուբենը բավարարվեց 2-րդ պատվավոր տեղով: Նույն օրը` ապրիլի 11-ին, 105 կգ քաշային կարգում արդեն ելույթ էր ունեցել Արթուր Բաբայանը: Նա երկամարտի 394 կգ (178+216) ադյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Այսպիսով, Արթուրը Հայաստանի հավաքականի միակ մարզիկ է, ով մեդալ չնվաճեց: Միաժամանակ նշենք, որ նախորդ առաջնության համեմատ Արթուրն իր դիրքերը բարելավեց 3 հորիզոնականով: Ապրիլի 10-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանն արժանացել էր բրոնզե մեդալի: 75 կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմեն երկամարտի 273 կգ (122+151) արդյունք է ցույց տվել: Այսպիսով, Հայաստանը իր նվաճած մեդալների քանակով` 19 մեդալ (7 ոսկե, 8 արծաթե, 4 բրոնզե) զբաղեցրեց 4-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանն է` 27 մեդալով (12 ոսկե, 10 արծաթե, 5 բրոնզե), երկրորդ տեղում` Թուրքիան` 20 մեդալով (10 ոսկե, 6 արժաթե, 4 բրոնզե), երրորոդ տեղում` Բելառուսը` 20 մեդալով (9 ոսկե, 2 արծաթե, 9 բրոնզե): Մեր հավաքականը հրաշալի հանդես եկավ այս առաջնությունում` չնայած նրան, որ առաջնությանը չէին մասնակցում հավաքականի ուժեղագույն մարզիկներ Նազիկ Ավդալյանը, Առաքել Միրզոյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանը: Լուսանկարը` armsport.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter