HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ոչ մեկը պաշտոնապես չարձագանքեց «Ժառանգության» կոչին Ապրիլի 9-ն էր վերջնաժամկետը, երբ «Ժառանգությունը» խնդրել էր կոալիցիային, ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին պատասխանել «Ժառանգության» մարտի 31-ի կոչին` ձևավորել կլոր սեղանի ձևաչափով քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն: «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն «Առավոտին» երեկ հայտնեց. «Որքան գիտեմ, պաշտոնական արձագանք մինչև հիմա չի եղել: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն, ընդգծելով այն կարևորությունը, որը մենք ենք տալիս այս հարցին, հեռախոսազրույց է նախաձեռնել այդ 6 ուժերի պատասխանատուների հետ: Եվ տակավին միայն մեկը` ՀՀԿ-ն է արդեն հավաստել, որ ինքը, քաղաքական մշակույթի իր պատկերացմանը համաձայն, չի ներկայացնելու պատասխան գրություն: Իսկ մնացյալ ուժերն ասել են, որ իրենք կամ պիտի քննարկեն, կամ պիտի լուր տան, թե «Ժառանգությունը» կարո՞ղ է ակնկալել թեկուզ գրավոր պատասխանի քաղաքավարության»: «Մարմնի փափուկ մասերը շրջանցելու» կոչ է արել Ապրիլի 10-ին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության համագումարին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տվել «մարմնի որոշ փափուկ մասերին» անդրադառնալու փոխարեն բացատրություն տալ, թե Իրան-Հայաստան գազամուղը, որը Հայաստանի համար ռուսական գազի այլընտրանք հանդիսացող ավելի էժան գազ ստանալու հնարավորություն ընձեռող գազատար պիտի լիներ, ինչո՞ւ է տվել «ՀայՌուսԳազարդին»: «Հույս ունեմ, որ պատասխանը կլինի լուրջ և հիմնավորված և ոչ թե «մարմնի փափուկ հատվածների» շրջանակում»,- հայտարարել է նախկին վարչապետը: Դատավարությունն` այսօր Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատարանի նախագահ Արթուր Օհանյանի նախագահությամբ, սկսվելու է բանտից փախած Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի դատավարությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել քրօր.-ի 355 հոդվածի 2-րդ մասով` «փախուստը ազատազրկման վայրից», որով նախատեսված է մինչև 8 տարի ազատազրկում: Այս 8 տարին կլանվում է ցմահ ազատազրկման ժամկետի մեջ, սակայն այն որոշակի ազդեցություն կունենա նրանց պայմանական ազատ արձակելու հարցը քննելիս: Ըստ որոշ իրավաբանների` 8 տարով կկասեցվի նրանց պայմանական ազատ արձակման հնարավորությունը: Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկվածներին կարող են պայմանական ազատել, եթե նրանք 20 տարի անցկացրել են բանտում և դրսևորել օրինակելի վարք: Քանի որ սա Ենոքյանի և Քոչարյանի երկրորդ փախուստն է, իսկ նախորդ տարի նրանք դատապարտվել էին 7 տարի ազատազրկման, ապա կարելի է ասել, որ նրանց` բանտից դուրս գալու հավանականությունը խիստ նվազում է: Մինչդեռ հայտնի է, որ նրանց մեղադրանքը և պատժաչափը բավականին կասկածելի էին: Հուլիսի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ հայտարարել է, որ համաձայն ՀՀ օրենքի` հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հերթական մրցույթը կայանալու է հուլիսի 20-ին: Ամալյանի ասելով` այդ մրցույթը «մաքուր էջ» է, հետևաբար հեռուստահեռարձակման լիցենզիա ստանալու համար կարող են մասնակցել և նախկինում գործող հեռուստաընկերությունները, և նրանք, ովքեր նոր են ցանկանում գործունեություն սկսել հեռուստահեռարձակման ոլորտում: Ինչ վերաբերում է մրցույթի անցկացման նոր կարգին, որի համար կառավարությունը նոր ընթացակարգ է մշակում` ներառելով նաև թվային հեռարձակողների համար սահմանված պայմանները, ապա դեռ պարզ չէ, թե արդյոք կառավարությունը մինչև մրցույթը ավարտին կհասցնի՞ օրենսդրական նախաձեռնությունը: «Հարցն այն է կհասցնեն՞ք մրցույթն անել նորացված օրենքով` թվային հեռուստատեսության համար, թե՞ կանենք ինչպես նախկինում, այսինքն` անալոգային հեռարձակման համար»,- ասել է Գ. Ամալյանը: Գործադուլ Շաբաթ օրը ՀՀ գազալցակայաններում գազը թանկացավ ևս 10 տոկոսով: Այսինքն` այն բալոնները, որոնց լիցքավորման համար վարորդները մինչև ապրիլի 1-ը վճարում էին 1800 դրամ, ապա 2000 դրամ, սկսեցին վաճառվել 2200 դրամով: Դա հանգեցրեց նրան, որ երեկ մայրաքաղաքի մի քանի երթուղային գծերի, ինչպես նաև միջքաղաքային միկրոավտոբուսների վարորդներ գործադուլ հայտարարեցին: Գործադուլը սկսվելուց մի քանի ժամ անց գազալցակայաններում գազի գինը կրկին իջով 10 տոսկոսով: Կոչ են անում քննարկել Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի նախագահին և խորհրդարանին` կոչ անելով քննարկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Օրինագծի նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով նամակներ են ուղարկվել երկրի ղեկավարին, խորհրդարանի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաև օրենդիր մարմնի հայազգի պատգամավորներին: Հայկական կազմակերպությունները նրանց կոչ են անում մինչև ապրիլի 24-ը խորհրդարանական նիստում հանդես գալ հայտարարությամբ և Վրաստանի խորհրդարանին կոչ անել հարգել 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Կոմպրոմատ Սերժ Սարգսյանի համար` ընդդեմ ՀՀ վարչապետի Թերթի աղբյուրների փոխանցմամբ` իշխանական համակարգի վերին էշելոններում նոր սկանդալ է հասունանում, որը կապված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրահարևանության և համագործակցության ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեի միջև կայացած հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարի արտահայտած որոշ մտքերի և գնահատականների հետ: Պարզվում է, որ վարչապետը Եվրամիության պաշտոնյային տեղեկացրել է, որ Հայաստանը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի իր երազած երկիրը դառնա: Ըստ վարչապետի` «դրան խանգարում է կլանաօլիգարխիկ համակարգը, թալանչի բիզնեսմեն պատգամավորներն ու նախարարները և ամբողջովին մենաշնորհային տնտեսությունը, որը բաժանված է յուրայինների միջև»: Զարմանալի է, թե Տիգրան Սարգսյանը ինչո՞ւ նման բնութագիր չէր տալիս իշխանություններին` մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր նշած պատգամավորներն ու նախարարները տնտեսական հարցերում հանցագործ են, իսկ քաղաքականում` սուրբ: Այդպես չի լինում: Չնայած թերթի աղբյուրի փոխանցմամբ չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանը` որպես ԱԺՄ-ական, նորից իշխանափոխության հոտ է առել և իր համար արդեն «պահեստային» տարբերակներ է փնտրում: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ ավազակապետության պարագլուխները նման դեպքերում չեն ներում «յուրայինի» պահվածքը: ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ժամանակին «Մարկո Պոլո» սրճարանում դրսի ուժերին ներսի խնդիրները լուծելու հրավեր ուղարկելու համար որակավորվեց որպես «երկրի դավաճան և ժողովրդի թշնամի», ու մինչև հաջորդ` այս անգամ իսկապես ժողովրդին դավաճանելու պահը զրկվեց իշխանական կերակրատաշտից օգտվելու հնարավորությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter